«Անգամ հեռվում գտնվող մարդուն մատով ցույց տալը վիրավորական է»․ օգտատերերը՝ Փաշինյանին մատով կանչելու մասին
Համացանց
19:45 16/05/2025
Հայաստան

«Անգամ հեռվում գտնվող մարդուն մատով ցույց տալը վիրավորական է»․ օգտատերերը՝ Փաշինյանին մատով կանչելու մասին

Տեսանյութը, որում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրդողանը ձեռքով կանչում է Փաշինյանին ու Ալիևին, այնուհետև ծիծաղելով զրուցում Ալիևի հետ, մեծ արձագանք է ստացել համացանցում։ Օտատերերը, մասնավորապես , քննադատում են Փաշինյանին՝, որ վերջինս հանդուրժել է իր նկատամամբ հեգնական վերաբերմունքը։

Արման Հայրապետյանը գրում է․

«Անգամ հեռվում գտնվող մարդուն մատով ցույց տալը վիրավորական է և նա կարող է դրա համար պատասխան պահանջել: Բայց այս փթիրին դիմացը կանգնած մատով ցույց են տալիս ու վրա ղժժում (այլ բառ չկա, դա նկարագրելու համար): Այստեղ լրագրողների, ընդդիմադիրների վրա թիկնազորի հետևից հոխորտացող վիժվածքը դրանից միայն երջանիկ է, որովհետև թուրքական փալաս է»։

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է․

«Օրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում, շրջապատված ուսապարկերով ու զինված թիկնապահներով, աջ ու ձախին համբալ էր գոռում: Այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արեն ու ծաղրում են: Ու համբալը դա հանդուրժում է, որովհետև վարչապետի աթոռը նա կարող է պահել միայն օսմանյան ռայայի կարգավիճակում: Իսկ ռայան այդպիսին է՝ իշխանություն չունեցողների վրա հարձակվում և անարգում է, իրենից ավելի շատ իշխանություն ունեցողների կոշիկները՝ լիզում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Անգամ հեռվում գտնվող մարդուն մատով ցույց տալը վիրավորական է»․ օգտատերերը՝ Փաշինյանին մատով կանչելու մասին